-
08.12.2020|
10:48
Շուտով աշխատանքը կսկսի Անկարայի ու Մոսկվայի համատեղ կենտրոնը՝ նպատակ ունենալով հայկական օկուպացիայից ազատված Ղարաբաղում հրադադարի վերահսկողությունը: Կենտրոնում երկու կողմերից հավասար թվով ներկայացուցիչներ են լինելու: Հստակեցվում են և թուրք-ռուսական համատեղ կենտրոնի խնդիրները:
-
08.12.2020|
00:42
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
-
08.12.2020|
00:19
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրան է մեկնելու: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ։
-
08.12.2020|
00:06
Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ կոչ անելով կառավարությանը նույնպես ճանաչել: Երկու դեպքում էլ կառավարությունը մերժեց:
-
07.12.2020|
23:23
Համացանցում հայտնվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին։
-
07.12.2020|
23:04
Լավրովի հետ ասուլիսի ժամանակ, Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում անցկացնելու հարցին ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ եռակողմ հայտարարությունը անկյունաքարային էր կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ, երբ հակամարտության գոտում իրավիճակը կայունանա:
-
07.12.2020|
23:01
Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։ Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել:
-
07.12.2020|
22:59
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում: Նրանք պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության համար:
-
07.12.2020|
22:57
Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
07.12.2020|
22:55
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողովին մասնակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: